Fashion Scout Armenia 2024. Նոր հնարավորություն հայ սկսնակ դիզայներների համար
Նոյեմբերի յոթից տասը տեղի կունենա հայկական երկրորդ նորաձևության շաբաթը՝ Yerevan fashion Week 2024-ը։
Նորաձևության շաբաթվա շրջանակում հայ և օտարերկրյա մի շարք դիզայներներ ոլորտի առաջատար մասնագետների, մամուլի, գնորդների, հեղինակավոր հյուրերի և նորաձևության սիրահարների ուշադրությանը կներկայացնեն իրենց նոր հավաքածուները։
Միջոցառման կազմակերպիչը Նորաձևության և հագուստի պալատն է։
Նորաձևության շաբաթվա սկիզբը կազդարարի սկսնակ դիզայներների համար նախատեսված «Fashion Scout Armenia» մրցութը։
Fashion Scout-ը սկսնակ դիզայներների աջակցությանը և նորաձևության զարգացմանը միտված միջազգային հարթակ է, որի «հայրենիքը» Միացյալ Թագավորությունն է։
Նպատակը նոր տաղանդների բացահայտումն է և նորաձևության աշխարհում նրանց գործունեության համար մեկնարկային և առաջխաղացման հնարավորությունների ստեղծումը։
Սկսնակ դիզայներներին խորհրդատվական, մենթորական աջակցության տրամադրումից զատ՝ կազմակերպությունը նրանց հնարավորություն է տալիս իրենց հավաքածուները ցուցադրել Fashion Scout-ի կողմից կազմակերպված նորաձևության ցուցադրությանը և ստանալ մրցանակներ։
Հաղթողների համար սահմանված մրցանակները բավականին տպավորիչ են՝ Ֆլորենցիայում՝ հեղինակավոր դիզայների նորաձևության ստուդիայում վերապատրաստվելու և Fashion Scout-ի աջակցությամբ Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակում սեփական հավաքածուն ներկայացնելու հնարավորություն և Երևանի քաղաքապետի մրցանակ։ Բոլոր հաղթողները կներկայացվեն «Fashion Scout» և «FDC Armenia» հարթակներում։
Այս տարի մրցույթը կանցկացվի պատմական մեծ նշանակություն ունեցող՝ Բռնադատվածների հուշահամալիրում: «Ժողովրդավարության և խոսքի ազատության» թեման ներկայացնող միջոցառումը նպատակ ունի ստեղծարար մտքի թռիչքով ստեղծված հավաքածուների միջոցով ազատության նոր շունչ հաղորդել խորհրդային ժամանակաշրջանի ոգով ստեղծված տարածքին:
Այս տարի մրցույթի եզրափակիչ փուլ է անցել ութ մասնակից։
Եկե՛ք ծանոթանանք նրանց և մրցույթին ներկայացվելիք նրանց հավաքածուների հետ։
Սոնա Հովսեփյան
Սոնան 21 տարեկան է։ Ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան՝ ստանալով հագուստի մոդելավորողի որակավորում։ 2023-ի սկզբին «Erasmus+» փոխանակման ծրագրով մեկնել է Իսպանիայի Կաստելո դե լա Պլանա քաղաք, որտեղ մեկ կիսամյակ սովորել է «Escola d’Art i Superior de Disseny de Castelló» դպրոցում։
Սոնան շուրջ երեք տարի է՝ աշխատում է Նորաձևության և հագուստի պալատում՝ որպես նախագծերի համակարգող։
2018-ից 2020 թվականներին ունեցել է ձեռագործ պայուսակների արտադրություն, որի գործունեությունն առժամանակ դադարեցվել է․ այժմ պատրաստվում է ապրանքանիշի վերաբրենդավորում անել և կրկին վերսկսել գործունեությունը։
Եվա Հովհաննիսյան
Եվան 22 տարեկան է։ 2020-2024 թվականներին սովորել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում՝ ստանալով հագուստի մոդելավորողի որակավորում։
2023 թվականին հիմնել է հագուստի սեփական՝ «Kimlin» բրենդը, որի նմուշները վաճառվում են 5Concept խանութում։
Եվան իր դիպլոմային աշխատանքի շրջանակում տեղծել է «Skylines» հավաքածուն, որը ներկայացրել է Fashion Scout Armenia մրցույթին և անցել եզրափակիչ փուլ։
Հավաքածուն ներկայացնում է ճարտարապետության և նորաձևության միաձուլումը։
«Զվարթնոց» օդանավակայանի ճարտարապետական լուծումներով ոգեշնչված՝ «Skylines» հավաքածուն խորհրդանշում է կյանքի ազատությունը և նրա ուղիները:
Հավաքածուի յուրաքանչյուր նմուշ ունի ձեռագործ դեկորատիվ գծեր, որոնց միջոցով արտացոլվում են այն ուղիները, որոնք սկիզբ են առնում հենց Զվարթնոցից և տանում կյանքի տարբեր ճանապարհներով:
Մարիամ Ադամյան
Մարիամն ավարտել է Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի՝ Հագուստի մոդելավորման բաժինը:
2021 թվականին, Loom Weaving ընկերությունում եռամսյա պրակտիկա անցնելուց հետո աշխատանքի առաջարկ է ստացել բրենդի կողմից, որտեղ և շարունակում է աշխատել մինչ օրս։
Loom Weaving-ում աշխատանքը Մարիամին օգնել է զարգացնել ձեռագործության իր հմտությունները, ինչն իր ազդեցությունն է թողել նորաձևության և դիզայնի նկատմամբ իր մոտեցումներում։
Մարիամը մասնակցել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության՝ RECONOMY ծրագրի կողմից ֆինանսավորվող «Դիզայնից դեպի արտադրություն» ծրագրին և CRELAB Kotayk ստեղծարար կենտրոնում 2024 թվականի հունիսին անցկացված «Creative Draping» աշխատարանին։
Մարիամը վերջերս հիմնադրել է իր «Mariydam» ապրանքանիշը։
Fashion Scout Armenia մրցույթում ներկայացված իր հավաքածուում կենտրոնական տեղ են զբաղեցնում խոսքի ազատության կարևորության, լռության գնի և դժվար հանգամանքներում մշակույթի ճկունության գաղափարները։
Հավաքածուում օգտագործված են ազգային էլեմենտներ՝ մասնավորապես՝ հայկական գորգերի մոտիվները։
Հավաքածուում փորձ է արված ստանալ քանդակային լուծումներ, որտեղ
Հավաքածուն դիզայների՝ ազատության ուրույն ուղերձն է՝ մարդուն իր ազատություններից զրկող հասարակությանը:
Սիրուշո Կարապետյան
Սիրուշոն ավարտել է Հայաստանի Գեղարվեստի ակադեմիայի «Հագուստի մոդելավորում» բաժինը։ Անցել է եռամսյա պրակտիկա հայկական՝ «Loom Weaving ընկերությունում, որտեղ էլ աշխատում է մինչ օրս։
Արտադրամասի և դիզայների հետ համագործակցության շնորհիվ ստեղծել է
Սեփական բրենդը ստեղծել է ավարտական հավաքածուի աշխատանքների հիման վրա․ այն կրում է իր անունը։ Հավաքածուում ներկայացված է հետխորհրդային ժողովրդավարական երկրներում նոր սերնդի՝ անցյալը հասկանալու ձգտումը։
Սուսաննա Այվազյան
Սուսաննան այս տարի ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան։
Կերպարվեստով զբաղվում է 12 տարեկանից: Վերջին մեկ տարվա ընթացքում
հնարավորություն է ունեցել ներգրավվելու արվեստի այլ ոլորտներում ևս, մասնավորապես՝
Ցուցադրվելիք հավաքածուում նշվածներն իրենց զգալի ազդեցությունն են ունեցել։ Հավաքածուն փորձ է անում ներկայացնել արվեստի եւ գիտության միասնությունը։
Հավաքածուի ոգեշնչման գլխավոր աղբյուրը գիտաֆանտաստիկայի ենթաժանր հանդիսացող սթիմփանկ ոճն է։
Հավաքածուն ստեղծվել է հայկական ճարտարապետության` Մատենադարանի հին շենքի ճարտարապետության հիման վրա: Մատենադարանի շենքի ընտրությունը պատահական չէ: Այն
Անահիտ Ավետիսյան
Անահիտը 2017-2021թթ․ սովորել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Հագուստի մոդելավորում բաժնում։ 2022թ․ հիմնել է սեփական՝ «La Galassia» բրենդը։
Անահիտը սիրում է ստեղծագործել հիմնականում բոհո ոճում։ Գերադասում է ստեղծագործական սազատությունը․ սահմաններն ու շրջանակները նրան ճնշում են։
«La Galassia»-ն ամբողջովին արտացոլում է Անահիտի ներաշխարհը։ Նրար մտքերը լիովին արտացոլվում են նրա աշխատանքներում։
2022 թվականին բրենդն ակտիվորեն համագործակցել է բլոգերների և ոճաբանների հետ և մինչ օրս էլ ունի պատվիրատուների իր բանակը։
Հավաքածուն, որն Անահիտն ներկայացնելու է «Fashion Scout Armenia» մրցույթի շրջանակում, ամբողջովին ձեռքի աշխատանք է։ Ոգեշնչումը հիպպիական մշակույթն է․ ըստ հիպպիների կարգախոսի՝ մարդու համար ամենակարևորը ներքին ազատությունն է․ սա Անահիտի համար անչափ հոգեհարազատ թեմա է։
Անահիտի աշխատանքների հիմքում սերն է․ երջանիկ է, որ կարողանում է հաճելին ու գեղեցիկը հ
GRPAN ապրանքանիշը ստեղծվել է Lara’s Atelier ընկերության հիման վրա, որը հայկական շուկայում գործում է 2017 թվականից ի վեր։ Ընկերությունը ստեղծում է պատվերով հագուստ՝ կանանց և տղամարդկանց համար։
GRPAN ընկերության հիմնադրման նպատակը հեղինակային կափսուլային հավաքածուների ստեղծումն է։ Սա յուրատեսակ լաբորատորիա է, որտեղ մշակվում են հեղինակային հագուստի բացառիկ մոդելներ։
Հավաքածուների նմուշները ստեղծելիս օգտագործվում են միայն բարձրորակ նյութեր, անհրաժեշտության դեպքում՝ էկո կաշի։
Բրենդի ստեղծած գործվածքները միշտ ջերմային մշակում են անցնում։ Հավաքածուն
հիմնականում կազմված է բազային իրերից, որոնք կարող են համադրվել թե՛ ստանդարտ, թե՛ պարզ և թե՛
GRPAN ապրանքանիշի նոր հավաքածուն ասոցացվում է ուժեղ և ազատ մարդկանց հետ, ովքեր
Հավաքածուն նախատեսված է ակտիվ կենսակերպ ունեցող տղամարդկանց և կանանց համար, որոնք գնահատում են ինքնատիպությունը, հարմարավետությունը և անսովոր լուծումները:
Հավաքածուի հիմնական ոգեշնչումը The Matrix (1999) ֆիլմն է․ արդյունքը հետապոկալիպտիկ հավաքածու է՝ կիբերպանկ շեշտադրումներով։
BAYATYAN բրենդի հիմնադիր Գայանե Բայաթյանը, 2022 թվականին մասնակցելով «Birthright Armenia» կազմակերպության՝ «Դեպի Հայք» ծրագրին՝ հայրենադարձվել է և մինչ օրս ապրում և ստեղծագործում է Հայաստանում։
Որպես դիզայներ և հագուստի նկարիչ՝ Գայանեն աշխատել է բազմաթիվ նախագծերում՝
Գայանեն նաև աշխատել է Հայաստանի Նորաձևության և հագուստի պալատի հետ՝ մի շարք
Yerevan Fashion Week 2023-ի շրջանակում մասնակցել է «Fashion Scout Armenia» երիտասարդ
2023 թ․ աշխատել է Ջիվան Ավետիսյանի՝ «Վերածնվածը» ֆիլմում՝ որպես հագուստի
նկարչի թիմի անդամ (Set costumer)։
2024 թվականի մայիսին Գայանեն մասնակցել է «Փարաջանովը և նորաձևությունը» ցուցահանդեսին՝
Վերը նշված հավաքածուն կներկայացվի Yerevan Fashion Week 2024-ի շրջանակում անցկացվող «Fashion Scout Armenia» մրցույթին։ Հավաքածուն ամբողջությամբ ոգեշնչված է Փարաջանովի
Հավաքածուի նմուշներում շեշտադրված է վերամշակած հագուստների կարևորությունը։
Օգտագործվել են նաև նախորդ հավաքածուից մնացած վերամշակած գործվածքները, որոնք դիզայների շնորհիվ երկրորդ կյանք են ստացել։