Louis Vuitton բրենդը ներկայացրեց «գարուն-ամառ 2024» տղամարդկանց հավաքածուն

Jan 17, 2024 - 15:40
Jan 17, 2024 - 20:16
Louis Vuitton բրենդը ներկայացրեց «գարուն-ամառ 2024» տղամարդկանց հավաքածուն

Փարիզի նորաձևության շաբաթվա ցուցադրոությունների առաջին օրը եզրափակեց Louis Vuitton բրենդը՝ իր՝ աշուն-ձմեռ 2024 հավաքածուի ցուցադրությամբ։

Փիրուզագույն կոճակներ, ականջօղեր և «bolo» տեսակի փողկապներ, կովբոյական ոճի կոշիկներ և ասեղնագործ տաբատներ,  ամենօրյա և ճամփորդական պայուսակներ, փորագրված կաշվե գոտիներ և բաճկոններ, կանադական ոճի կոստյումներ․ դե իսկ այս ամենն առանց կովբոյի գլխարկի մի՞թե հնարավոր է պատկերացնել․․․

Ցուցադության եզրափակիչ հատվածում կովբոյական տրամադրությունը փոխակերպվեց կարմիր գորգի միջոցառումներին հատուկ պաշտոնական լուքերով։

Բրենդի կրեատիվ տնօրեն Ֆարել Վիլյամսի նոր հավաքածուում յուրաքանչյուր դետալ արտահայտում էր ԱՄՆ-ի արևմուտքի մշակույթը, իսկ հավաքածուն ներկայացնող մոդելները հիմնականում ամերիկյան բնիկ ժողովրդի ներկայացուցիչներ էին։