Մատնահարդարման՝ 2026-ի թրենդերը

Jan 11, 2026 - 17:18
Jan 12, 2026 - 20:37
Մատնահարդարման՝ 2026-ի թրենդերը

Յուրաքանչյուր նոր սկսվող տարի իր հետ բերում է նոր թրենդեր. որոշ թրենդեր էլ կրկնվում են` տարիներ շարունակ չկորցնելով իրենց արդիականությունը:

Մատնահարդարման փորձագետ Մարիա Աղամյանն առանձնացրել է ոլորտի` այս տարվա գլխավոր միտումները:

2026 թվականին արդիական են լինելու կարճ, խնամված եղունգները:

Այս տարվա թրենդ համարվող մինիմալիզմը տարածվում է նաև մատնահարդարման ոլորտում՝ բնականություն, պարզություն, մինիմալիզմ. ահա՝ ինչպես պետք է կողմնորոշվել մատնահարդարման ոճը և գույնն ընտրելիս։

Եղունգի ձևի հարցում ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնել, որ այս տարի արդիական է լինելու «սկվո-օվալ» կոչվող ձևը:

Ի՞նչ է «սկվո-օվալը». այն քառակուսի և օվալ ձևերի խառնուրդն է:

Այս ձևի ընտրության պարագայում` մատներն ավելի երկար են երևում: Այն հարմար է ցանկացած դիզայնի համար և մատներին խնամված տեսք է հաղորդում:

Իսկ ո՞ր գույներն են 2026-ին համարվելու ամենաթրենդայինը. ըստ Մարիայի՝ տարվա ամենաթրենդային գույնը բաց շագանակագույնն է, կաթնային շոկոլադի գույնը, nude-ի տաք՝ դեպի շագանակագույնը  ձգտող  երանգը:

Շագանակագույնի նշված երանգները հարստացնում են կերպարը և արտացոլում ձիու տարվան հատուկ գունապնակը:

Մեկ այլ` կերպարը շեշտադրող, թրենդային գույն է համարվելու զմրուխտի կանաչը. խոսքը հագեցած, հարուստ կանաչի մասին է:

Այս գույնը խորհրդանշում է ինքնավստահություն, ներքին ուժ և անձնային աճ:

Այն կարող է հանդես գալ թե´ միատոն տարբերակով, թե´ որպես շեշտադրող դետալ:

Քանի որ ըստ Pantone ինստիտուտի` այս տարվա գույնը ամպային սպիտակն է, վստահաբար, արդիական են համարվելու նաև սպիտակի երանգները