Զարդագործությունը՝ զարդարվեստ․ Նյու Յորքում բացվել է «Tiffany & Co» բրենդի ցուցահանդեսը

Mar 15, 2024 - 11:31
Mar 15, 2024 - 11:35
Զարդագործությունը՝ զարդարվեստ․ Նյու Յորքում բացվել է «Tiffany & Co» բրենդի ցուցահանդեսը

«Ստեղծարարության արվեստ»․ այս խորագիրն է կրում «Tiffany & Co» բրենդի նոր ցուցահանդեսը, որը տեղի է ունենում բրենդի նյույորքյան խանութ-սրահի տարածքում՝ «Landmark»-ում։

Ցուցահանդեսն անցկացվում է ճանաչված ճարտարապետ Փիթեր Մարինոյի և նրա արվեստի հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված է 70 ժամանակակից արվեստի գործ և «Tiffany & Co» բրենդի՝ 1880-ական թվականներին ստեղծված արծաթյա գլուխգործոցները։

Ցուցահանդեսի կազմակերպմամբ՝ բրենդը շեշտադրում է արվեստում սեփական ներդրումն ունենալու հաստատակամությունը և ևս մեկ անգամ ցույց տալիս իր զարդագործ վարպետների ստեղծած նմուշների որակն ու գերազանցությունը։