Սենդվիչի մեթոդը՝ ոճաբանական թրենդ

Mar 26, 2024 - 00:37
Mar 26, 2024 - 11:09
Սենդվիչի մեթոդը՝ ոճաբանական թրենդ

Սոցիալական ցանցերը միտումներ են թելադրում։ Այս հարթակների (մասնավորապես՝ «TikTok»-ի) ազդեցությամբ էլ տարածում է գտել է ոճաբանական նոր թրենդը՝ սենդվիչի մեթոդը։

Ի՞նչ է այն իրենից ենթադրում. սենդվիչի մեթոդով ստեղծված լուքը կազմվում է սենդվիչի պատրաստման սկզբունքով (հաց+միջուկ+հաց)․ լուքի ամենավերին և ամենաստորին նմուշները նույն գույնը, պրինտը, ֆակտուրան կամ ձևն ունեն:

Եթե մենք կրում ենք սև կոշիկներ, դենիմե տաբատ և սև պիջակ, սա կնշանակի՝ մենք հանգնվել ենք սենդվիչի մեթոդով, քանի որ լուքի վերին և ամենաստորին նմուշները նույն գույնն ունեն։

Իսկ դուք քանի՞ անգամ եք հագնվել սենդվիչի մեթոդով և այս մասին պատկերացում անգամ չեք ունեցել։