«Fabergé eggs». ինչպես են հանրահայտ նմուշները ոգեշնչել դիզայներներին

Apr 1, 2024 - 00:26
Apr 1, 2024 - 14:52
«Fabergé eggs». ինչպես են հանրահայտ նմուշները ոգեշնչել դիզայներներին

«Fabergé eggs» ասվածը ոսկերչական իրերի շարք է՝ ստեղծված 1885-ից 1917 թվականներն ընկած ժամանակահատվածում՝ ցարական ընտանիքի և այլ գնորդների համար: 

Հանրահայտ նմուշների հեղինակը ռուս ականավոր զարդագործ, «Ֆաբերժե» ընկերության հիմնադիր Կառլ ֆաբերժեն է։


Կառլ Ֆաբերժեն և նրա ընկերության ոսկերիչներն առաջին ձուն ստեղծել են 1885 թվականին։ Այն պատվիրել էր ռուս կայսր Ալեքսանդր 3-րդը՝ կնոջը՝ կայսրուհի Մարիա Ֆյոդորովնային՝ Զատկի կապակցությամբ անակնկալ նվեր անելու համար: 


Անակնկալը
6,5×3,5 սանտիմետր չափսերով, կենտրոնում ոսկեզօծ շերտ ունեցող էմալապատ սպիտակ ձու էր: Ձուն ներսում ոսկե «դեղնուց» ուներ, որի մեջ էլ գտնվում էր ոսկե հավիկը՝ ցարական ոսկե թագի փոքրիկ կրկնօրինակով (Ֆաբերժեն այստեղ օգտագործել էր «մատրյոշկայի» սկզբունքը):


Արքայական պատվերից հետո Ֆաբերժեն հայտ
նի է դարձել:

Ամեն տարի թագավորական ընտանիքը Զատիկի տոնին «Ֆաբերժե» ընկերությունից ձվեր է գնել, իսկ Կառլ Ֆաբերժեն դարձել է արքունիքի ոսկերիչը: 


Տաղանդավոր զարդագործն
ամեն անգամ ձվի դիզայնը գաղտնի էր պահում և արդյունքում՝ պատրաստում յուրօրինակ նմուշներ: 

Յուրաքանչյուր ձվի պատրաստումը, փաստացիորեն, մեկ տարի էր տևում։

Ձվերի ստեղծման մեկնարկային փուլում պատրաստվում էին էսքիզները, այնուհետև աշխատանքում ներգրավվում էր ոսկերիչների ողջ թիմը։ 


Ֆաբերժեի թիմում ընդգրկված են եղել տարբեր ազգերի ներկայացուցիչներ (
օրինակ՝ 24 վարպետից 14-ը Ֆինլանդացի է եղել):


Կայսերական ձվերի համբավը ողջ աշխարհում այնքան մեծ է եղել, որ ընկերությունը կատարել է նաև անհատական պատվերներ (հայտնի է անհատական պատվերի 15 օրինակ)։


Այսօր Ֆաբերժեի հանրահայտ նմուշները արվեստի գլուխգործոց են համարվում և ոգեշնչման աղբյուր հանդիսանում
 տաղանդավոր դիզայներների համար:


Ստորև ներկայացրել են
ք դիզայներական հավաքածուներ և նմուշներ, որոնք ոգեշնչված են Ֆաբերժեի լեգենդար ստեղծագործություններով:

 Dolce&Gabbana, աշուն-ձմեռ 2013


Chanel, աշուն-ձմեռ 2019

Balmain, աշուն-ձմեռ 2012

Alexander McQueen, աշուն-ձմեռ 2013

Mary Katrantzou, աշուն-ձմեռ 2011

Margiela, աշուն-ձմեռ 2014