Լեգինսներն այս տարի հավակնում են փոխարինել տաբատներին
Լեգինսներն այս տարվա ամենաարդիական միտումներից են։ Այս մասին են հուշում նորաձևության շաբաթների շրջանակում ներկայացված հավաքածուները և աստղային կերպարները։
Լեգինսները նախորդ անգամ տարածում էին ստացել 2010 թվականին, այնուհետև դառնալով հակաթրենդ՝ կրկին իրենց տեղը գտել սպորտային զգեստապահարանում։
Դիզայներներն ու աստղերը 2023 թվականին լեգինսների թրենդին նոր շունչ տվեցին և այն տեղափոխեցին 2024 թվական։
Իսկ ինչի՞ հետ կրել արդիական լեգինսները 2024 թվականին․ այս հարցին պատասխանելու համար՝ անդրադառնանք աստղային լուքերին։
Վիկտորիա Բեքհեմը վերջերս լեգգինսներով երեկոյան կերպար էր կերտել՝ դրանք համադրելով սուր ծայրով բարձրակրունկ կոշիկների և գործվածքից բաճկոնի հետ, Ամելիա Գրեյը դրանք համադրել էր երկարաճիտ կոշիկների և պոլո շապիկի հետ, իսկ Իրինա Շեյքի ձմեռային կերպարում լեգինսները համադրված էին բարձրակրունկ երկարաճիտ կոշիկների հետ։
Լեգինսները 2024 թվականին համադրությունների բազմաթիվ հնարավորություններ են խոստանում ոճային ամենատարբեր նախընտրություններ ունեցող անձանց համար։ Դրանք կարելի է կրել թե՛ առօրյա կերպարներում, թե՛ մարզասրահում և թե՛ տոնական միջոցառումների ժամանակ։