Նորաձևության մայրաքաղաք Փարիզում տեղի է ունենում բարձր նորաձևության՝ Haute Couture Fashion Week-ը
Այս օրերին նորաձևության մայրաքաղաք Փարիզում տեղի է ունենում բարձր նորաձևության՝ Haute Couture Fashion Week-ը: Նորաձևության աշխարհում այս կարևորագույն իրադարձությունն իր կողմ է սևեռել ողջ աշխարհի ուշադրությունը՝ մեկտեղելով համաշխարհային նորաձևության ամենահեղինակավոր դիզայներներին և նորաձևության տներին:
Նորաձևության շաբաթվա շրջանակում իրենց հավաքածուներն արդեն ներկայացրել են Sciaparelli, Christian Dior, Giambattista Valli, Georges Hobeika և մի քանի այլ բրենդեր:
Այսօր տեղի ունեցավ Chanel բրենդի նորաձևության ցուցադրությունը: Հավաքածուում գերակշռում էին նուրբ, պաստելային երանգները, բաց վարդագույնը, թեթև երազային տրամադրություն ստեղծող ցանցկեն նմուշները, բրենդի ավանդական թվիդը և սևի ու սպիտակի համադրությունները: