«Met Gala»-ն և աստղային ամենատպավորիչ լուքերը
Այսօր՝ կեսգիշերին, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում տեղի ունեցավ նորաձևության աշխարհի ամենասպասված միջոցառումներից մեկը՝ «Met Gala»-ն կամ Կոստյումի ինստիտուտի պարահանդեսը:
«Met Gala»-ն ամենամյա դրամահավաք միջոցառում է՝ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի՝ Կոստյումի ինստիտուտի համար։
Բարեգործական միջոցառում լինելուց զատ՝ «Met Gala»-ն նաև նորաձևության հեղինակավոր միջոցառում է, որի Կարմիր գորգը քննարկվում է ոչ պակաս, նույնիսկ՝ ավելին, քան Օսկարինը։
Կոստյումի ինստիտուտի այս տարվա ցուցահանդեսը կազմակերպիչներն անվանել էին «Քնած գեղեցկուհիները. արթնացնելով նորաձևությունը»․ այն նվիրված էր նորաձևության պատմության հազվագյուտ նմուշներին:
Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված էր շուրջ 250 նմուշ՝ Կոստյումի ինստիտուտի մշտական հավաքածուից։
Ցուցադրված նմուշները ներկայացնում էին նորաձևության պատմության վերջին չորս հարյուրամյակը և պատկանում էին այնպիսի բրենդների, ինչպիսիք են Dior-ը, Schiaparelli-ն, Givenchy-ն և այլն։
Dress code-ի՝ այս տարվա թեմատիկան
«Met Gala»-ի՝ դրեսս կոդի այս տարվա թեմատիկան էր «Garden of Time»-ը («Ժամանակի այգին»)․ թեմատիկայի ընտրությունը կատարելիս կազմակերպիչները ոգեշնչվել էին անգլիացի գրող Ջեյմս Գրահամ Բալլարդի՝ 1962 թվականին գրված համանուն պատմվածքից։
Միջոցառման աստղային ղեկավար-կազմը
Միջոցառումը, ինչպես միշտ, ղեկավարում էր ամերիկյան «Vogue»-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը, իսկ համանախագահների ցանկում էին Ջեննիֆեր Լոպեսը, Զենդեյան, երգիչ Բեդ Բաննին և դերասան Քրիս Հեմսվորթը:
Աննա Վինտուրը «Met Gala»-ն նախագահում է 1995 թվականից և մեծ դերակատարում է ունեցել միջոցառման հեղինակության բարձրացման հարցում։
Ո՞վ կարող է մասնակցել «Met Gala»-ին
Հեղինակավոր միջոցառմանը մասնակցում են նորաձևության, երաժշտական և կինոաշխարհի, ստեղծարար ոլորտի ամենահնչեղ անունները։
Միջոցառմանը մասնակցում է շուրջ 450 աստղ, սակայն մինչ գլխավոր երեկոն, մասնակիցների անունները հույժ գաղտնի են պահվում։ Մասնակից աստղերի թվում, անշուշտ, կան անուններ, որոնք գրեթե միշտ ներկա են գտնվում (Ռիհաննա, Մադոննա, Ջիջի Հադիդ և այլն):
Այսպիսով՝ որո՞նք էին այս տարվա «Met Gala»-ի ամենատպավորիչ լուքերը՝
Zendaya in Maison Margiela by John Galliano
Jennifer Lopez in Schiaparelli
Bad Bunny in Maison Margiela
Gigi Hadid in Thom Browne
Chris Hemsworth in Tom Ford
Kendall Jenner in Vintage Givenchy
Eddie Redmayne in Steve O Smith
Sarah Jessica Parker in Richard Quinn
Kim Kardashian in Maison Margiela by John Galiano
Lana Del Rey in Alexander McQueen
Alton Mason in Thom Browne
Dua Lipa in Marc Jacobs
Naomi Campbell in Burberry
Lil Nas X in Luar
Nocole Kidman in Balenciaga
Amanda Seyfried in Prada
Taylor Russel in Loewe
Penelope Cruz in Chanel