Դիզայներ Դրիզ Վան Նոութենը հրաժարվել է սեփական բրենդի կրեատիվ տնօրենի պաշտոնից
Բելգիացի դիզայներ, համաշխարհային «Dries Van Noten» բրենդի հիմնադիր Դրիզ Վան Նոութենը թողնում է սեփական բրենդի կրեատիվ տնօրենի պաշտոնը:
Նոութենը դեռևս 2018 թվականին իր բրենդի բաժնետոմսերի մեծ մասը վաճառել էր «Puig» ընկերությանը՝ միևնույն ժամանակ մնալով բրենդի կրեատիվ տնօրենի պաշտոնում:
Իր հրաժարականի տեքստում դիզայներն ասել է, որ իր կյանքի այս շրջանում նախընտրում է ժամանակը տրամադրել այն ամենին, ինչի ժամանակը նախկինում չի ունեցել և ցանկանում է հարթակը տրամադրել ավելի երիտասարդ սերնդին, որը կյանքի կկոչի բրենդի զարգացման իր սեփական տեսլականը։
Բրենդի կրեատիվ տնօրենի և խորհրդի նախագահի պաշտոնում Վան Նոութենն իր վերջին՝ տղամարդկանց՝ «գարուն-ամառ 2025» հավաքածուն կներկայացնի հունիս ամսին:
65-ամյա Վան Նոութենը աշխարհին հայտնի է իր ավանգարդ ոճի հավաքածուներով և գույների հիասքանչ համադրություններով: