Coperni բրենդը 33 գրամ կշռող բացառիկ պայուսակ է ստեղծել
99% օդ և 1% ապակի. «Coperni» բրենդը 33 գրամ կշռող բացառիկ պայուսակ է ստեղծել: Պայուսակը պատրաստված է մոլորակի ամենաթեթև նյութից, որն օգտագործվում է NASA-ի կողմից:
Այսպիսի նյութերն ունեն ռեկորդային ցածր խտություն և ցուցադրում են մի շարք եզակի հատկություններ. ամրություն, թափանցիկություն, ջերմակայունություն, չափազանց ցածր ջերմահաղորդականություն և այլն։
Նյութը կարողանում է դիմակայել բացառիկ բարձր ջերմաստիճանների (1200 աստիճան) և իր կշռին 4000 անգամ գերակշռող ճնշման: