Press Breakfast՝ Ֆաինայի հետ

Jul 2, 2023 - 12:48
Jul 19, 2023 - 15:25
Press Breakfast՝ Ֆաինայի հետ

Այսօր դիզայներ Ֆաինա Հարությունյանը Yerevan Fashion Week-ի իր հավաքածուի ցուցադրությանն ընդառաջ` «Press Breakfast» ձևաչափով լրատվամիջոցների հրավիրված ներկայացուցիչներին, բլոգերներին և ինֆլուենսերներին ներկայացրեց իր հավաքածուն և խոսեց ցուցադրության մանրամասներից։

Ֆաինայի նորաստեղծ հավաքածուի ցուցադրությունը տպավորիչ անակնկալներ է խոստանում․ ցուցադրությանը հետևող հանդիսատեսը ականատեսը կլինի ցուցադրության նոր ձևաչափի, որը մինչ օրս նորաձևության հայկական իրականության մեջ չի եղել։

Հավատարիմ մնալով իր ձեռագրին և պահպանելով բրենդի բոլոր հավաքածուներին հատուկ էլեգանտությունն ու կանացիությունը՝ Ֆաինան իր նոր հավաքածուում խոստանում է բացահայտել մեկ այլ՝ նոր Ֆաինայի, որին դեռ ոչ ոք չի տեսել։

Բրենդի այցեքարտը հանդիսացող ռոմանտիկ վալանները հանդես կգան նոր, ավելի համարձակ լուծումներով հագեցած նմուշների հետ։

Ֆաինայի նոր հավաքածուն նվիրված է «Faina» կրող ուժեղ, ժամանակակից, սեքսուալ կնոջը, ում հագուստը չի հատում վուլգարության սահմանը։