«Գրեմմի» մրցանակաբաշխության լավագույն աստղային կերպարները

Feb 5, 2024 - 12:54
Feb 5, 2024 - 13:00
«Գրեմմի» մրցանակաբաշխության լավագույն աստղային կերպարները

Ժամեր առաջ Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Գրեմմի» 66-րդ մրցանակաբաշխությունը: Երաժշտական աշխարհի այս կարևորագույն իրադարձությունը մեկտեղել էր ոլորտի լավագույններին, որոնք ոչ միայն վերստին ի ցույց դրեցին իրենց տաղանդը և ստացան մրցանակներ, այլ նաև երկրպագուներին շլացրեցին իրենց աստղային կերպարներով:

«Տարվա ձայնագրություն» և «Լավագույն կատարում» անվանակարգերում հաղթող ճանաչվեց Մայլի Սայրուսի «Flowers» հիթը, տարվա ալբոմ ճանաչվեց Թեյլոր Սվիֆթի «Midnights»-ը, իսկ «Տարվա երգ» անվանակարգում հաղթեց Բիլլի Այլիշի և եղբոր՝ Ֆինիս Օ‘քոնելի՝ «What was I made for» երգը (սա «Բարբի» ֆիլմի սաունդթրեքն է):

«Գրեմմի» 66-րդ մրցաբակաբաշխությունը երաժշտասերներին ևս մեկ անակնկալ էր պատրաստել. Թեյլոր Սվիֆթի մրցանակը հանձնելու համար բեմ բարձրացավ երգչուհի Սելին Դիոնը (երգչուհին վերջին տարիներին պայքարում է «SPS» համախտանիշի դեմ․ սա նրա առաջին բեմելն էր՝ հիվանդության ախտորոշումից հետո):

Մրցանակաբաշխության աստղային լուքերում այս տարի գերակշռում էին մետալիկ կտորները. դիզայներները անդրադարձել էին հին Հոլլիվուդի թեմատիկային, 20-ականներին և 90-ականներին: Նորաձևության հեղինակավոր ամսագրերն արդեն կազմել են մրցանակաբաշխության լավագույն լուքերի իրենց ցանկը։

Այսպիսով, որո՞նք են «Գրեմմի» 66-րդ մրցանակաբաշխության լավագույն աստղային լուքերը․

Taylor Swift in Schiaparelli Couture

Dua Lipa in Courrèges and Tiffany & Co.

Miley Cyrus in custom Margiela

Gracie Abrams in Chanel

Olivia Rodrigo in archival Versace

Tyla in custom Versace

Victoria Monét in Atelier Versace

Carly Pearce in Mônot

Dawn Richard in Khosrov

Jon Batiste in Atelier Versace

John Legend in Saint Laurent