Որքան է արժեցել «Օսկարի» ամենաթանկարժեք զգեստը
«Օսկար» մրցանակաբաշխության պատմության ամենաթանկարժեք զգեստներից մեկը կրել է Նիկոլ Քիդմանը՝ 1997 թվականին։ Զգեստի արժողությունը եղել է 2 միլիոն դոլար և այն հեղինակել է «Christian Dior» նորաձևության տան կրեատիվ տնօրեն Ջոն Գալիանոն։ Զգեստը մանանեխի գույն ուներ և ստեղծված էր Գալիանոյի ուրույն ոճով։
Մինչ 2013 թվականը Քիդմանի՝ վերը նշված զգեստը համարվել է «օսկարյան» ամենաթանկարժեք զգեստը։
2013-ի մրցանակաբաշխությանը, սակայն, դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի զգեստն իր արժողությամբ գերազացել է բոլոր սպասելիքները։
Լուորենսի զգեստի արժողությունը 4 միլիոն դոլար է եղել․ դերասանուհին այն կրել է իր «Օսկար» մրցանակը ստանալիս և, ցավալիորեն, զգեստի ծավալի պատճառով ընկել դահլիճի աստիճաններին։
Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխության ամենաթանկարժեք զգեստի հեղինակը «Christian Dior» նորաձևության տան կրեատիվ տնօրեն Ռաֆ Սայմընզն էր։
Այդ շրջանում Լոուրենսը նորաձևության տան հետ 15 միլիոն դոլար արժողությամբ եռամյա պայմանագիր ուներ, որի կետերից մեկը բոլոր կարմիր գորգի արարողություններին բրենդի հագուստով ներկայանալն էր։