Ձմեռային հեքիաթ. տեղի ունեցավ «Moncler» բրենդի աշուն-ձմեռ սպորտային հավաքածուի ցուցադրությունը

Feb 4, 2024 - 16:03
Feb 4, 2024 - 16:41
Ձմեռային հեքիաթ. տեղի ունեցավ «Moncler» բրենդի աշուն-ձմեռ սպորտային հավաքածուի ցուցադրությունը

Երեկ Շվեյցարիայի «Սուրբ Մորից» լեռնադահուկային հանգստավայրի անտառային ձյունածածկ տարածքում տեղի ունեցավ «Moncler» բրենդի «Grenoble աշուն-ձմեռ 24» սպորտային հավաքածուի ցուցադրությունը:

Ցուցադրության կազմակերպիչներն իրական ձմեռային հեքիաթ էին ստեղծել. մոդելները քայլում էին անտառային ձյունածածկ տարածքով՝ ավելի տեսանելի և իրական դարձնելով իրենց կողմից ցուցադրված հագուստի կիրառելիությունը, իսկ լուսավորված ծառերը ձմեռային գիշերվա տեսարանն էլ ավելի կախարդական էին դարձնում:

Ցուցադրված նմուշներն արտահայտում էին բրենդի հատկանշական գծերն ու փիլիսոփայությունը:

Հավաքածուում իրենց ուրույն տեղն էին գտել հաստ գործվածքից կարված գլխարկները, ձմեռային բաճկոնները, մորթե շերտավոր կերպարները և տարբեր երկարության ձմեռային կոշիկները:

Ցուցադրված նմուշների գունապնակը բավականին հարուստ էր. բրենդի ավանդական կարմիրին, սևին ու կապույտին էին միացել բեժը, շագանակագույնը, մոխրագույնն ու դեղինը:

Ձմեռային գիշերվա բացօթյա ցուցադրությունը ներկաներին, վստահաբար, հետաքրքիր փորձառություն է պարգևել:

Հյուրերի նստարանները տաքացվող էին և յուրաքանչյուրի համար մեկական ականջակալ էր նախատեսված՝ տպավորիչ երաժշտացանկով:

Ներկաների շարքում շատ էին հայտնի անունները. ցուցադրությանը ներկա էին դերասանուհի Էնն Հեթըուեյը, սուպերմոդել Քեյթ Մոսսը և այլն: