«Faina» բրենդը ներկայացրել է իր գարնանային հավաքածուն

Feb 8, 2024 - 13:07
Feb 8, 2024 - 15:17
«Faina» բրենդը ներկայացրել է իր գարնանային հավաքածուն

«Faina» բրենդը ներկայացրել է իր գարնանային հավաքածուն։ Նոր հավաքածուում բրենդի նմուշներին հատուկ էլեգանտությունն ու դասականությունը շեշտադրված են ծաղկային դետալներով և ռոմանտիկ վալաններով, իսկ ավանդական սևին ու սպիտակին միացել են գարնանայի վառ գույները։

Բրենդի նոր հավաքածուի ևս մեկ հատկանշական կողմ են գծային դետալները։ Այս դետալները դասական կերպարին որոշակի սպորտայնություն են հաղորդում, իսկ ծաղկային դետալներն ու քարերը կերպարն ավելի տոնական և կանացի են դարձնում։