Սիրո տոնին ընդառաջ․ «UHI» բրենդը ներկայացրել է իր վալենտինյան հավաքածուն
Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ՝ «UHI» զարդերի բրենդը «Made Fashion Corner» խանութ-սրահում ներկայացրեց իր տոնական բացառիկ հավաքածուն։
Շուրջ երեք ժամ բրենդի ընկերներն ու հաճախորդներն այցելում էին սրահ, հիանում բրենդի նոր նմուշներով, վայելում տոնական մթնոլորտն ու շտապում գնումներ կատարել նոր և նախկին հավաքածուներից։
Բրենդի համահիմնադիր Նարինե Հարությունյանը նշեց, որ սիրո թեմատիկային և տոնին նվիրված հավաքածուի ստեղծումն իրենց թիմի համար շատ կարևոր նշանակություն է ունեցել․ այս թեմային մեծագույն սիրով են անդրադարձել։
«Ես շատ երջանիկ եմ՝ սիրո տոնին նվիրված մեր բացառիկ հավաքածուն ներկայացնելու հնարավորության համար։ Սերն առաջնային նշանակություն ունի յուրաքանչյուրիս կյանքում․ այն փրկում է ցանկացած իրավիճակում, հաղթում պատերազմներին։
Հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել ենք թրենդերից։ Սրտերն այժմ շատ արդիական են, և քանի որ Սուրբ Վալենտինի տոնն ասոցացվում է նաև փուչիկների հետ, վերցրել ենք սրտաձև փուչիկի գաղափարը և մեր սրտերը հենց փայլաթիթեղե սրտերի նմանեցրել։ Հավաքածուն վաճառքում է լինելու միայն մեկ ամիս՝ մինչ մարտի 8-ը»,- ասաց Նարինեն։
Մինչ օրս բրենդի արտադրանքը վաճառվում էր միայն սեփական ստուդիայի ցուցասրահում և առցանց․ այսուհետ բրենդի բոլոր հավաքածուները ներկայացված են լինելու նաև «Made Fashion Corner» խանութում։