Դիզայներ Սիմոն Պորտե Ժակմյուսն արժանացել է պատվավոր մեդալի՝ արվեստում ունեցած ներդրման համար
«Jacquemus» բրենդի հիմնադիր, դիզայներ Սիմոն Պորտե Ժակմյուսն արժանացել է պատվավոր մեդալի՝ արվեստում ունեցած իր ներդրման համար ("Knight of the Order of Arts and Letters").
Պատվավոր մեդալը դիզայներին հանձնել է ամերիկյան «Vogue»-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը, իսկ մեդալի հանձնման արարողությունն իրականացվել է «Paris Fashion Week»-ի շրջանակում:
«Այժմ մենք գիտենք, թե ինչ նպատակով են ստեղծվել «Jacquemus» բրենդի փոքրիկ պայուսակները. ապագայում ստանալիք մեդալը տեղավորելու համար»,- կեսկատակ հնչեցրել է Վինտուրը մեդալը հանձնելիս:
Իր շնորհակալական խոսքում Սիմոն Պորտեն նշել է, որ մրցանակն իր համար շատ կարևոր նշանակություն ունի. այն իր մորը տված խոստման իրականացումն է հանդիսանում:
Մոր կորստից հետո դիզայները նրա հետ է թողել «Vogue» ամսագրի հոկտեմբերյան համարը՝ խոստանալով, որ մի օր հայտնվելու է նրա շապիկին:
Այսօր Ժակմյուսը ոչ միայն հայտնվում է նորաձևության ամսագրերի շապիկներին, այլ նաև արժանանում պատվավոր մեդալի՝ դառնալով ամենաերիտասարդ դիզայները, ով երբևէ ստացել է այս կոչումը (Սիմոն Պորտե Ժակմյուսը 34 տարեկան է):