Սքինի ջինսերը վերադառնում են

Mar 10, 2024 - 13:48
Apr 13, 2024 - 19:43
Սքինի ջինսերը վերադառնում են

Վերջերս տեղի ունեցած նորաձևության շաբաթների` «աշուն-ձմեռ 2024» հավաքածուներն ազդարարեցին սքինի (նեղ) ջինսերի վերադարձը։

Սքինի ջինսերն իրենց «փառքի գագաթնակետին» էին վաղ 2010-ականներին՝ շնորհիվ բրիտանացի ռոք աստղ Փիթ Դոհերթիի, որի օրինակից էլ հենց թրենդը լայն տարածում ստացավ։

Դենիմե նեղ տաբատներին այս տարի անդրադարձել էր «Miu Miu» բրենդը իր՝ «աշուն-ձմեռ 2024» հավաքածուի ցուցադրության ժամանակ։ Միուչիա Պրադան սքինի ջինսի համադրությամբ երկու լուք էր ներկայացրել, ինչն էլ թրենդի վերադարձի հաստատումը հանդիսացավ։ Լուքերում նեղ ջինսը համադրված էր մորթե վերարկուի և քրոփ դենիմե բաճկոնի հետ։

Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում ներկայացված իրենց հավաքածուներում սքինի դենիմի իրենց տարբերակներն են առաջարկել նաև «Alexander Mcqueen» և «Balenciaga» բրենդերը: