Հոլլիվուդյան 5 ռետրո ֆիլմ՝ իրական սիրո մասին
21-րդ դարում կարևոր երևույթները կորցրել իրենց արժեքն ու նշանակությունը․ ակամայից ուզում ես ետ գնալ հին Հոլլիվուդ և հայտնվել ավելի բարի աշխարհում, որտեղ մարդիկ ու էմոցիաներն իրական էին։
Ընտրել ենք արդեն դասական դարձած հինգ 5 ռետրո ֆիլմ, որոնք պատմում են իրական սիրո և նրա գեղեցկության մասին։
Սաբրինա
Արտադրման տարեթիվ՝ 1954 թվական
Արտադրող երկիր՝ ԱՄՆ
Ժանր՝ դրամա, կատակերգություն, մելոդրամա
Սաբրինայի հայրը միլիոնատեր Լերըբի ընտանիքի վարորդն է։ Աղջիկն անպատասխան սիրահարված է ընտանիքի կրտսեր զավակին՝ հմայիչ, միևնույն ժամանակ, կնամոլ և անհուսալի Դեվիդին։ Ի հակադրություն Դեվիդի՝ ընտանիքի ավագ որդին՝ Լայնուսը, խելացի է, զուսպ և հավասարակշիռ։
Աղջկան սիրո տանջանքներից ազատելու համար՝ Սաբրինայի հայրը դստերը խրախուսում է մեկնել Փարիզ՝ ուսանելու խոհարարների դպրոցում։
Որոշ ժամանակ անց Փարիզից վերադառնում է նրբաճաշակ և կիրթ մի օրիորդ, որը շուտով գրավում է նախկինում կատարյալ անտարբերություն ցուցաբերած սիրելիին։
Իրադարձությունները, սակայն, զարգանում են ամենաանկանխատեսելի եղանակով։ Իսկ թե ում է ընտրում Սաբրինան վերջիվերջո, կիմանաք՝ դիտելով ֆիլմը։
Աշնանային լեգենդներ
Արտադրման տարեթիվ՝ 1994 թվական
Արտադրող երկիր՝ ԱՄՆ
Ժանր՝ դրամա, վեսթերն
«Աշնանային լեգենդներ» ֆիլմը ամերիկյան գրող Ջիմ Հարիսոնի համանուն գրքի էկրանավորումն է։ Ֆիլմն արժանացել է Օսկարի և նոմինացվել տարբեր կինոփառատոններում։
«Աշնանային լեգենդներ»-ը գեղեցիկ նկարահանված ֆիլմ է՝ հիասքանչ դերասանական կազմով և տեսարաններով (Բրեդ Փիթ, Էնթոնի Հոպկինս):
Այս ֆիլմում սիրո պատմությունները սովորական չեն․ այստեղ խորության մեծ չափաբաժին կա։
Սա պատմություն է գնդապետ Լադլոուի, նրա երեք որդիների և Սյուզաննա անունով կնոջ մասին, որը փոխում է Լադլոու ընտանիքի յուրաքանչյուր անդամի կյանքը։
Արտադրման տարեթիվ՝ 1939 թվական
Արտադրող երկիր՝ ԱՄՆ
Ժանր՝ դրամա, մելոդրամա, պատմական
Ֆիլմը պատմում է բարձրաշխարհիկ, անհոգ կյանքով ապրող Սկարլետ Օ՛հարայի մասին։ Սկարլետը երկրպագուների մեծ բանակ ունի, սական սիրահարված է ազնվական Էշլի Ուիլքսին։ Շուտով սկսվում է քաղաքացիական պատերազմը և փոխում բոլորի կյանքը։
Էշլին ամուսնանում է այլ կնոջ հետ և մեկնում ռազմաճակատ, իսկ Սկարլետի կյանքում հայտնվում է հմայիչ միլիոնատեր Ռետ Բաթլերը։
Կկարողանա՞ հերոսուհին հաղթահարել իր անպատասխան սերը Էշլի Ուիլքսի հանդեպ և սիրել իրեն անկեղծորեն սիրող մեկ այլ տղամարդու․ այս մասին կպատմի ֆիլմը։
Կասաբլանկա
Արտադրման տարեթիվ՝ 1942 թվական
Արտադրող երկիր՝ ԱՄՆ
Ժանր՝ դրամա, մելոդրամա
«Կասաբլանկա» ֆիլմը 20-րդ դարի հոլլիվուդյան ամենահայտնի ֆիլմերից մեկն է համարվում։
Ֆիլմում ծավալվող իրադարձությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։
Գերմանացիները քայլ առ քայլ մոտենում են աշխարհը գրավելու իրենց երազանքին, իսկ Կասաբլանկա քաղաքն այն բացառիկ վայրերից է, որտեղից հնարավոր է փախչել չեզոք երկրներ։
Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Րիք Բլեյնը, լքել է հայրենի ԱՄՆ-ն և հիմնավորվել Կասաբլանկայում։ Այստեղ նա նոր կյանք է սկսել, հիմնել սեփական սրճարանը։
Շուտով անսպասելիորեն Րիքը հանդիպում է իր կյանքի սիրուն՝ Իլզային, որն արդեն ամուսնացած է և Կասաբլանկա է ժամանել ամուսու հետ։ Այստեղ էլ սկսվում է սիրային եռանկյունու պատմության հետաքրքիր հատվածը։
Էննի Հոլլ
Արտադրման տարեթիվ՝ 1977 թվական
Արտադող երկիր՝ ԱՄՆ
Ժանր՝ կատակերգություն, մելոդրամա
«Էննի Հոլլ» ֆիլմը սիրային կատակերգություն ասվածը մեկ այլ՝ նոր մակարդակի է բարձրացրել։ Այն ցույց է տվել, որ սիրային պատմությունները կարող են «գոյատևել» նաև առանց ավելորդ դրամատիզմի և ավանդական երջանիկ ավարտի։
Շատ կինոքննադատներ ֆիլմն ինքնակենսագրական են համարել, սակայն Ալենը մշտապես հերքել է իր կյանքի պատմության հետ ֆիլմի սյուժեի կապը։